Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Գիտե՞ք, որ…

Գիտե՞ք, որ…
11.04.2025 | 06:40

Իսկ դուք գիտե՞ք, որ «Խաղաղության համաձայնագիր» կոչվող տեքստում կա մի հոդված, որով կողմերը պարտավորվում են դատապարտել ազգամիջյան թշնամանք, խտրականություն, միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գոծողություններ, սեպարատիզմ և տեռորիզմ պարունակող կամ դրանք արդարացնող գործողությունները և հայտարարությունները։

Այս դրույթի իրագործման համար Հայաստանում իրականացվելու են տոտալ գրաքննություն, մասսայական բանտարկություններ և կազմակերպությունների փակում։ Որովհետև այս հոդվածը նշանակում է, որ բոլոր նրանք ովքեր կխոսեն

• որ կար Արցախի Հանրապետություն և այն պիտի շարունակեր լինել,

• որ արցախցիները ունեն ինքնորոշման իրավունք,

• որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ագրեսիա էր,

• որ Արևմտյան Ադրբեջանի մասին լոզունգներով Հայաստան գալ ցանկացող ադրբեջանցիները վտանգ են մեր պետականության համար,

• որ Արցախի ղեկավարները քաղբանտարկյալ են ոչ թե հանցագործ,

• որ ՊԲ-ն ինքնապաշտպանական ուժ էր ոչ թե տեռորիստական խմբավորում,

• որ պատերազմը արդար պայքար էր իրավունքների համար ոչ թե հանցավոր ագրեսիա,

ահա այս բոլոր պնդումները քրեականացվելու են ու գրաքննվելու, նման գաղափարներ ունեցող կառույցները արգելվելու են և Նիկոլը դա հիմնավորելու է «թեչէ պատերազմ կլինի» թեզով։

Գուցե դուք կասեք «բայց էդ նույն հոդվածով Արևմտյան Ադրբեջան գաղափարն էլ պիտի արգելվի», իսկ ես կասեմ թե չէ ի՞նչ, Նիկոլը Ադրբեջանին պատերազմով կսպառնա, Ալիևն էլ կգնա ԱզՏՎ-ով կարմիր ցլերի մասին էշություններ կպատմի՞։

Ադրբեջանը Նիկոլի հետ ապամոնտաժում է Հայաստանը` գրագետ ու հաշվարկված, ինքնիշխանության ու խաղաղության սոուսով։ Իսկ մինչ այդ խաղաղության ու ժողովրդավարության ձգտող ժողովուրդը ստանալու է նվաստացում, սպառնալիքներ և դիկտատուրա։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2260

Մեկնաբանություններ